Եթե դուք ցանկանում եք հաճելիորեն զարմացնել Ձեր սիրելի տղամրդուն, ապա նվիրեք նրան անկրկնելի ռոմատիկ ընթիրք` մոմերի ներքո: Այն կարելի է կազմակերպել ինչ-որ հատուկ առիթով` ամուսնության օր, սիրահարների տոն և այլն, սակայն ավելի հետաքրքիր կլինի. եթե այն լինի առանց առիթ` ուղղակի ցանկություն հաճելի օր անցկացնելու և Ձեր սիրելիին զարմացնելու համար, դա հնարավորություն կտա ձեր հարաբերությունները դարձնել առավել գունեղ:
Իհարկե ռոմանտիկ ընթրիքին պատրաստվելը շատ պատասխանատու գործ է, քանի որ ամեն ինչ պետք է շատ լավ կազմակերպել` գործի դնելով Ձեր երևակայությունը, խոհարարկան և դիզայներական վարպետությունը. բայց արժե, քանի որ, որպես նվեր Դուք կստանաք Ձեր սիրելիի սիրահարված ժպիտը, նրա հիացմունքը, քնքշանքը և կիրքը:
Ընդ որում, բացարձակ կարևոր չէ, թե որքան ժամանակ է, որ հանդիպում եք, 5 տարի, թե ադեն նշել եք արծաթե հարսանիքը, ռոմանտիկան կայծի նման է, որը վառում է սիրո և զգացմունքայնության կրակը ,որը առօյա կենցաղում մի փոքր թուլանում է:
Ուստի այդ կրակը վառելու համար այսօր մենք Ձեզ կհուշենք, թե ինչպես կազմակերպեք անմոռանալի ռոմանտիկ ընթրիք Ձեր տղամարդու համար:
Ռոմանտիկ ընթրիքի վայրը
Առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե որտեղ պետք է լինի անակնկալը: Ամենահեշտ տարբերակը հարմարվետ սրճարան կամ ռեստորանն է: Որոշ վայրեր առաջարկում են հատուկ ծրագիր սիրահարների համար ` գեղեցիկ ձևավորված դահլիճ, մթնշաղ, հանգստացնող երաժշտություն, հատուկ ճաշացանկ: Այս ամենը իհարկե հիանալի է, բայց անհամեմատելի է տան ինտիմ մթնոլրտի հետ, քանի որ միայն դուք գիտեք Ձեր զույգի գաղտնիքները և սիրելի տղամարդու նախասիրությունները, ուստի ռոմանտիկ ընթրիքի համար ձեր տունը կատարյալ վայր է:
Պլանավորված անակնկալ
Դուք հաստատ կցանկանաք, որ այն, ինչ դուք պլանավորում եք, լինի անակնկալ Ձեր սիրելիի համար, սակայն Դուք պետք է մի փոքր “բացեք փակագծերը” , որպեսզի խուսափեք «չկայացած տոնից»: Այսիքն անհրաժետ է հստակ որոշել մոմերի ներքո հանդիպման օրը և ժամը, և հետաքրքրվեք՝ արդյո՞ք Ձեր սիրելիի մոտ արդեն որևէ կարևոր գործ նախատեսված չէ այդ օրվա համար:
Կարելի է նրա ականջին շշնջալ, որ իր շահերից է բխում, որ այդ երեկո նա ազատ լինի․․․ երեկո , որը շատ հաճելի պահեր է պարգևելու նրան:
Արթնացրեք Ձեր տղամարդու մոտ հետաքրքրություն, և նա անհամբեր կսպասի նշանկված ժամին:
Ռոմանտիկ ընթրիք կազմակերպելիս հոգ տարե´ք մթնոլորտի մաիսն
Որպեսզի ռոմանտիկ ընթրիքը հաջողվի անհրաժեշտ է ստեղծել հատուկ ինտիմ-խորհրդավոր մթնոլորտ:
Եվ այստեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է` հոտը, գույնը, հավաք սենյակը, գունային գամման, երաժշտությունը, ճաշացանկը, ամեն ինչ պետք է տրամադրի մտերմիկ զրույցի, նուրբ զգացումների ամենավառ արտահայուտմների:
Սեղանը ավելի լավ է բացել հյուրասենյակում, քանի որ խոհանոցը ենթագիտակցորեն կապվում է կենցաղի հետ: Սենյակը կարելի է զարդարել ծաղիկներվ և մոմերով: Սպասքը պետք է լինի գեղեցիկ, տոնական, յուրօրինակ մոմակալներով, նրբաճաշակ ծածկոցով: Եվ այդ բոլորը պետք է համահունչ լինեն իրար և աչք շոյեն: Պահի ինտիմությունը կընդգծի թույլ լուսավորումը: Հենց դրա համար մոմերը կլինեն շատ տեղին:
Երաժտշտություն ընտրեիս պետք է հենվել առաջին հերթին տղամարդու ճաշակի վրա, ում համար էլ, որ այս հիասքանչ տոնը կազմակրեպվել է: Երաժտությունը կօգնի երեկոն դարձնել աննկրկնելի և անմոռաց:
Ռոմանիկ ընթրիքի յուրահատուկ ճաշացանկը
Տոնական ընթրիքի առանցքային մասն է կազմում տոնական ճաշացանկը :Ուտելիքը պետք է լինի յուրահատուկ,ամենից հեշտ տարբերակը ռեստորանից ուտելիք պատվիերելն է, բայց իմացեք, որ Ձեր տղամարդը հաստատ ավելի շատ կգնահատի Ձեր ձեռքով սիրով պատրաստված ուտեստները: Կերակուրը պետք է լինի թեթև, բայց հագեցնող: Որպես աղանդեր կարող է լինել մրգային աղցանը, կամ ուղղակի ելակը` հարած սերուցքով:
Եվ իհարկե, սեղանի անբաժանելի և կարևոր մասը այդ օրը պետք է լինի մի շիշ լավ գինին կամ շամպայնը:
Չմոռանաք Ձեր մասին
Ռոմանտիկ ընթրիքը սիրելիի համար ենթադրում է ոչ միայն գեղեցիկ մթնոլորտի ապահովում և համեղ ուտեստներ, այլ կարևորը այստեղ հենց Դուք եք` երեկոյի աստղը:
Ուստի ինքներդ Ձեզ պետք է լավ պատրաստեք. ժամանակ գտեք ձեռքերի և ոտքերի խնամքի համար, առանձնահատուկ լինլու համար կատարեք ինտիմ էպիլացիա. դա կգնահատի ցանկացած տղամարդ և վարձահատույց կլինի:
Գեղացիկ հարդարեք Ձեր մազերը, հագեք շլացնող ներքնազգեստ`կիսագուլպաները և կոռսետը իրավիճակը ավելի «կթեժացնեն»: Հագեք էլեգանտ զգեստ, որը կընգդծի Ձեր մարմնի բարեմասնությունները և կերպարը ավարտեք գայթակղիչ կրունկներով:
Կարող եք համոզված լինել` սիրելի տղամարդը հաճելիորեն զարմացած կլինի իր անակնկալով և կհիանա Ձեր գեղեցկությամբ, կանացիությամբ և քնքշանքով, իսկ Ձեր ջանքերը ապարդյուն չեն անցնի և ըստ արժանվույն կգնահատվեն:
Անկասկած ռոմանտիկ ընթրիքը կունենա իր հիասքանչ շարունակությունը, իսկ թե ինչպիսին… դա արդեն դուք կորշեք: