Ռուս ոստիկանները ձերբակալել են երկու մարդու, որոնք ենթադրաբար մանկական պոռնո են նկարահանել Կալինինգրադ քաղաքի արեւելյան մարտարվեստի դպրոցներից մեկում:
Ինչպես հաղորդվում է, տղաներին պատկերող պոռնոգրաֆիկ բնույթի նկարները իրավապահների մոտ են հայտնվել դեռեւս նախորդ տարի:
Գործը հետաքննող ոստիկանները ձերբակալել են մարզի 37-ամյա տղամարդու ու 49-ամյա նրա ենթադրյալ հանցակցին: Նրանց տներում իրավապահները գտել են բազմաթիվ պոռնոգրաֆիկ նյութեր պարունակող բջջայիններ, կրիչներ, թվային սարքեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրավապահները ենթադրում են, որ չարագործների զոհ է դարձել առնվազն 15 երեխա:
Աղբյուր՝ news.am