Քննության տվյալներով՝ Ուզբեկստանի 24-ամյա երկու քաղաքացիները՝ Անզոր Զաքիրովն ու Սարդոր Սուլթոնովը Չելյաբինսկ են եկել երկու տարի առաջ: 2012-ի օգոստոսից նրանք սկսել են պարբերաբար հարձակվել քաղաքում շրջող սիրահար զույգերի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նրանք իրենց զոհերին փնտրել են ուշ երեկոյան: Տեսնելով երիտասարդ զույգերի, չարագործները հարձակվել են նրանց հետեւից, հարվածել փայտերով, ձեռքերով ու ոտքերով, որից հետո խլել են նրանց բջջային հեռախոսները, թանկարժեք իրերն ու գումարը»,-ասված է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ՝ նրանք կատարել են 4 ավազակային հարձակում, որից տուժել են 18-25 տարեկան 5 աղջիկներ եւ 3 տղաներ:Կողոպտված իրերի ընդհանուր արժեքը կազմել է 120 հազար ռուբլի: Երկու դեպքում նրանք նաեւ բռնաբարել են իրենց զոհերին:
Աղբյուր՝ news.am