Հրապարակը գրում է, թե ԱԺ-ում Սամվել Ալեքսանյանի սենյակի դռներն արդեն բաց են օր ու գիշեր: Նա այլեւս ոչ միայն գիտի իր սենյակի տեղը, այլեւ տեւական ժամանակ է, ինչ գործավարուհի ունի` համեստ, գրագետ մի աղջնակ, զի Լիմինդրովիչը «բուլգար» (վուլգար) աղջիկների չի սիրում:

«Որքան էլ տարօրինակ է, եւ ի տարբերություն ԱԺ գործարարների, գեներալների, որոնց շքեղ սենյակներում է սիրում լինել Ալեքսանյանը, իր սենյակը, առավել ստույգ՝ սենյակները, նույնպես շատ համեստ են կահավորված:

Բայց դե` Լիմինդրովիչը Լիմինդրովիչ չէր լինի, եթե կողքից մի քիչ «հողատարածք զավթած» չլիներ: Կողքի` այլեւս դատարկ մնացած Ռուբեն Հայրապետյանի սենյակը նա վերցրել, միացրել է իր սենյակին. գործավարը նստում է իր, ինքը կնստի Հայրապետյանի սենյակում, եթե երբեւէ ջան անի՝ այդքան ճամփան կտրի-անցնի, հասնի իր սենյակ: «Առայժմ որեւէ անգամ դեռ չի եկել»,- ասացին»,- գրում է թերթը:


Աղբյուր՝ www.slaq.am