«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Փակ շուկայում հիմա էլ սրճարան է բացել՝ «Պրոսպեկտ» անունով։ Սրճարանը շուկայի երկրորդ հարկում է։ Այն, սակայն, օրվա մեջ մարդաշատ չես տեսնի։ Այցելուները շատ սակավաթիվ են։

 

Հիշեցնենք, որ Փակ շուկան վերաբացելուց եւ այն սուպերմարկետ դարձնելուց հետո Սամվել Ալեքսանյանը նախ՝ տարածքի մի մեծ հատված հատկացրեց նախկին շուկայի մրգավաճառներին, հետո՝ նրանց նետեց շենքի անկյունները, իսկ իր սուպերմարկետում միրգ-բանջարեղենի բաժին ավելացրեց։ Հիմա էլ եկամուտներն ավելացնելու նպատակով Փակ շուկայի մի մասը դարձրել է «Պրոսպեկտ-կաֆե»»:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:


Աղբյուր՝ www.yerkir.am