Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է Արեշի (էրեբունու) շուկան և այն­տեղ հերթական «Երևան սիթի» սուպերմարկետն է բացելու: Իսկ առևտրա­կաններին տարածքն ազատելու համար մինչև դեկտեմբերի 31-ը ժամա­նակ է տրվել:

Արեշի շուկայի տարածքում աոևտրով են զբաղվում իրենց ստացած բերքը իրացնող տասնյակ գյուղա­ցիներ, մանրավաճառներ, խանութպաններ: Ան­հայտ է, թե ինչով են զբաղվելու առևտրականները 2014թ. հունվարից սկսած: Փոխարենը Ալեքսանյա­նին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների թիվը կհասնի 9-ի՝ չհաշված «Փակ շուկան» և «Գուրմանը»: