Սաշիկ Սարգսյանի տղան՝ Նարեկը, որն ամուսնացած էր գաջի գործարանի սեփականատեր Գագիկ Հայրապետյանի աղջկա հետ, եւ որոնք վերջին ամիսներին, ըստ հավաստի տեղեկությունների, ամուսնալուծված էին, Այգեստան 10 փողոցում երեկ երեկոյան մի հսկա ծաղկե կոմպոզիցիա էր տեղադրել, որի վրայի սլաքը ուղղված էր դեպի կնոջ տան դուռը: Փողոցում տեղադրված հսկա կոմպոզիցիան շատերին էր հետաքրքրել, փողոցով անցնող ավտոմեքենաները կանգնում՝ լուսանկարում էին Նարեկի թանկարժեք նվերը:
Ծաղիկներն այսօր առավոտյան արդեն այնտեղ չէին: Երեւանում նմանատիպ ծաղկեփնջեր պատրաստում է մեկ ծաղկի սրահում, որտեղ կոմպոզիցիաների արժեքը 500 հազար դրամից մինչեւ 50 միլիոն դրամ է: