«Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գործում է «Գետափ» անունով ռեստորանային համալիր, որը բավականին լավ աշխատող օբյեկտ է: Այնտեղ գրեթե միշտ բոլոր սեղանները զբաղված են, քանի որ «Գետափը» ունի հավատարիմ հաճախորդների ֆիքսցած բազա: Մեր տեղեկություններով, սակայն, «Գետափի» գործունեությունը որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ ռեստորանի սեփականատերերի ցանկում ևս տեղաշարժեր են եղել:
«ՉԻ» տեղեկություններով` «Գետափի» որոշ մասը իրենով է արել Սերժ Սարգսյանի եղբայր` Սաշիկ Սարգսյանը: Ի դեպ` նա որոշել է նոր բիզնես գործունեության հարթություն մտնել: Առաջիկայում Սաշիկ Սարգսյանը պատրաստվում է լուրջ ներդրումներ անել ռեստորանային բիզնեսի մեջ, բայց ոչ թե զրոյից ինչ-որ բաներ հիմնադրել և կառուցել, այլ հանրապետությունում որոշակի անուն ունեցող ռեստորանների սեփականատերերի հետ փայ մտնել» :
Մանրամասները` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Նյութի աղբյուրը ` http://yerevannews.am/?p=15569&l=am/