Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որոշել է կնոջ հետ միասին մեկնել Գերմանիա։ Օդանավակայանում, սակայն, չվերթից մեկ ժամ առաջ պարզվել է, որ Սաշիկ Սարգսյանի կնոջ՝ Ավրիգայի անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականությունը հաստատող կլոր կնիքը ժամկետանց է։ Սարգսյանների ընտանիքը անցել է գործողությունների։
Սաշիկ Սարգսյանի հրահանգով նախ որոշակի ժամանակով հետաձգվել է թռիչքը, իսկ այդ ընթացքում օդանավակայան է կանչվել ՀՀ ոստիկանության Վիզաների եւ անձնագրային բաժնի աշխատակիցը, որը և տեղում հաստատել է տիկին Ավրիգայի՝ արտասահման մեկնելու իրավունքը։
Աղբյուրը` http://newsbook.am/?p=20095…