Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Նոր Հաճն քաղաքում գտնվող «Անդրանիկ» ՍՊԸ-ի և «Սապֆիր» գործարանի բաժանարար հատվածով անցնող «Արզնի» ՀԷԿ-ը սնուցող խողովակատարի մոտ տղամարդու դի կա:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կարեն Պապոյանի գլխավորությամբ:

Այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով, փորձում են դին դուրս բերել, որոնց աշխատանքները ղեկավարում են Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանը և ջոկատի հրամանատար Դավիթ Հայրապետյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նաիրիի ոստիկաններն արդեն պարզել են մահացածի ինքնությունը, ով Նոր Հաճնի բնակիչ, 56-ամյա Սպարտակ Հովհաննիսյանն էր և ըստ տեղեկությունների, մահվան պատճառը դժբախտ պատահարն է եղել, ով 10 մետր բարձրությունից անզգուշությամբ վայր է ընկել:

Նախնական տեղեկություններով, դիակի վրա բռնության հետքեր չկան:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Քոլայանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com