Առավել շատ սարսափներ տեսնում են նրանք, ովքեր սիրում են փորի վրա քնել:Որպեսզի ապացուցեն քնած ժամանակ դիրքի եւ տեսած երազների միջեւ կապը, անկացվել է հետազոտություն 600 ուսանողների մասնակցությամբ: Նրանց հարցրել են, ինչպիսի երազներ են հաճած տեսնում, եւ ինչպիսին է իրնց դիրքը քնած ժամանակ:

Շատերը, ովքեր քնում են փորի վրա, բողոքել են, որ երազում տեսնում են սարսափ-ֆիլմերից սյուժեներ կամ էրոտիկ բնույթի երազներ, հաղորդում է Novosti-ru.ru-ն:Սոմնոլոգները դա մեկնաբանել են այն հանգամանքով, որ փորի վրա քնած մարդուն չի հերիքում թթվածինը, նրա շնչառությունը դժվարանում է: Ուղեղը բավարար քանակությամբ չի սնվում, ինչը սթրեսի է հանգեցնում՝ կեղեւում գրգռելով երազների համար պատասխանտու կենտրոնները:Ընդ որում, ավելի վաղ գիտնականները մանրամասն ուսումնասիրել էին սարսափ-ֆիլմերի դիտման ազդեցությունը մարդու սեփական գլխում քնած ժամանակ:

Առավել հաճախ հիվանդները բողոքում էին պարբերական հոգնածությունից: Նկատվել է նաեւ, որ սրտի նոպաների կամ մահվան պատճառ հանդիսանում է երազում սարսափ տեսնելը: Իսկ մի քանի անգամ կրկնվող երազը կարող վկայել նյարդային համակարգի խանգարվածության մասին եւ հանգեցնել խելագարության:
news.am