Ուստի ժամանակակից աշխարհի էսթետիկ նորմերը պահանջում են կնոջից հանել հոնքերն ու ազատվել ոտքերի ու թևատակի մազերից: Ի դեպ, անմազության պահանջները տարածվում են նաև այն հատվածների վրա, որոնք չեն երևում: Ըստ վիճակագրության` կանանց գրեթե երկու երրորդն ամբողջությամբ կամ մասնակի հեռացնում է բիկինիի հատվածի մազածածկույթը:
Դե լավ, զգուշորեն սափրել բիկինիի գոտին, որպեսզի անդրավարտիքի տակից մազերը դուրս չցցվեն, հասկանալի է. 70-ականները վաղուց անցել են: Դիլեմման ծագում է, երբ այս գործում խառնվում է տղամարդն ու դեմ է արտահայտվում այդ գոտում մազածածկույթի առկայությանը:
Իրականում հեշտոցի մազերը կամ դրանց բացակայությունը ոչ այնքան հիգիենայի կամ առողջության հարց են, այլ սեքսուալ ֆետիշ: Պոռնո կայքերում անգամ թեմատիկ բաժիններ կան` բնական մազածածկույթի սիրահարների և նրանց համար, ովքեր սիրում են, որ այնտեղ ամեն ինչ հարթ է:
Առաջինները հավաստիացնում են, որ հեշտոցի մազերն ավելի լավ են պահպանում ֆերոմոնները, իսկ դա նշանակում է, որ իրենք ավելի ուժեղ են գրգռվում: Մյուսները համարում են, որ բրազիլական էպիլյացիան ավելի հիգիենիկ է ու հարմար:
Հոգեբանական տեսանկյունից այն տղամարդիկ, ովքեր պահանջում են բացարձակ հարթություն բիկինիի գոտում, այսպես ասած Գումբերտներ են, ովքեր ցանկացած կնոջ մեջ փնտրում են իրենց Լոլիտային: Համարվում է, որ իրենք պատրաստ չեն զուգընկերուհու մեջ տեսնել հասուն անհատի և նրանից պահանջելու են հարաբերություններում երկրորդական դերեր: Թեև դա չի նշանակում, որ այս պահանջը պետք է դուրս գա սեքսի սահմաններից: Իսկ իշխող սիրեկանը միշտ չէ վատ:
Կանանց կարծիքն այս հարցի շուրջ նույնպես տարբերվում է: Որոշ կանայք բիկինիի գոտու մազերը համարում են իրենց գենդերային նույնականացման անբաժանելի մաս: Բացի այդ` շատերին է անհանգստացնում սափրելուց և մեղրամոմով դեպիլյացիայից հետո առաջացող գրգռվածությունն ու ցավը, ծակող մազերն ու այլ տհաճ հետևանքները: Իսկ մյուսներն իրենց հիանալի և սեքսուալ են զգում, երբ այնտեղ հարթ է:
«Սափրե՞լ, թե՞ չսափրել»-ը յուրաքանչյուր կնոջ անհատական որոշումն է: Աշխարհը հիասքանչ է իր բազմազանության մեջ:
BornToDie