Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն նախազգուշացրել է Տոկիոյին` զերծ մնալ ճապոնական շրջափակման ժամանակ «սեռական ստրկության» փաստերի վերանայումից։

20 տարի առաջ Ճապոնիան ներողություն էր խնդրել այն կանանցից, որոնց շրջափակման ժամանակ ստիպել էին մարմնավաճառությամբ զբաղվել: Ճապոնիան այն ժամանակ ընդունել էր, որ ճապոնացի զինվորականները տեղի կանանց պարտադրել էին աշխատել հասարակաց տներում, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Սակայն ուրբաթ օրը Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ հատուկ ստեղծված հանձնաժողովը եւս մեկ անգամ կքննի փաստերը, որոնց հիման վրա ներողություն էին խնդրել «սեռական ստրկության» զոհերից:


Աղբյուր՝ news.am