Ես 23 տարեկան երիտասարդ եմ և ունեմ արտահայտված սեռական ցանկություն: Իմ խնդիրը հետևյալն է.մեր աղջիկների հետ սեռական հարաբերություն ունենալու համար նրանց կողմից անմիջապես դրվում էերկարատև հարաբերություն կառուցելու պահանջ, որն անպայման պետք է ավարտվի ամուսնությամբ: Մինչդեռ ես չեմ ուզում ամուսնանալ. ինձ ընդամենը կարճատև շփում և սեռական մերձեցում է հարկավորինձ դուր եկած աղջկա հետ: Ես չեմ ուզում խաբել աղջկան և խոստանալ, որ մեր կապը հարատև կլինի,բայց անկեղծ լինելու դեպքում էլ գրեթե միշտ մերժում եմ ստանում: Ի՞նչ խորհուրդ կտաք։ Ինչպե՞ս վարվեմ։

Հարգելի՛ ընթերցող, քո անկեղծությունն ու ազնվությունը միանշանակ ողջունելի են: Կարծում եմ, որ այս խնդիրը լայն տարածում ունի մեր իրականության մեջ, և դու միակը չես, որ բախվում ես դրա հետ: Երկարատև հարաբերություն կառուցելու ցանկությունը բնորոշ է կանանց հոգեսեքսուալությանը, քանի որ կանայք շատ հաճախ սեռական մերձեցում ունենալու համար պետք է համոզված լինեն, որ մերձեցումից հետո տղամարդը չի կորցնի հետաքրքրությունն իր նկատմամբ: Այդ պատճառով սիրո զգացմունքի առկայությունն աղջկա համարերաշխիք է, որ սեռական կապը չի լինի առաջինը և վերջինը: Նման հոգեսեքսուալ կերտվածքով աղջիկները միանգամյա սեռական կապից կորցնում են իրենց ինքնագնահատականը և հայտնվում խոր հուսահատության գրկում: Սակայն պետք է նշեմ, որ ոչ բոլոր աղջիկներն ու կանայք են երկարատև հարաբերություն փնտրում և սեռական հետաքրքրասիրությունը նրանց նույնչափ բնորոշ է, որքան որ տղաներին. պարզապես հարկավոր է հանդիպել նման աղջիկների և անկեղծ զրուցել միմյանց սեռական մոտիվացիաների մասին:

Ես 27 տարեկան եմ և երբեք սեռական հարաբերություն չեմ ունեցել. պարզապես որոշել եմ, որ իմառաջին կինը պետք է լինի իմ սիրած էակը, որի հետ ես ընտանիք կկազմեմ: Ի՞նչ եք կարծում, այդհանգամանքը կարող է ազդել իմ սեռական կյանքի վրա,-փոխանցում է cosmo.am-ը:

Քո որոշումը՝ առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալ ապագա կնոջդ հետ ունի իր դրական ևբացասական կողմերը: Սկզբում նշեմ բացասականը. առողջական տեսանկյունից 27 տարեկանում դեռևսսեռական կապ չունենալը կարող է ազդել քո հոգեսեռական վիճակի վրա` բերելով անվստահության,թերարժեքության, ինքնագնահատականի իջեցման, կանանց հանդեպ վախի զգացումի առաջացման: Եթե դուունես նաև ֆիզիոլոգիական նախատրամադրող գործոններ, ապա հոգեսեռական այս վիճակը կարող է պատճառդառնալ սեռական խնդիրների առաջացման: Քո որոշման դրական կողմն այն է, որ ամեն ինչ հարթ ընթանալուդեպքում  կունենաս հոգեսեռական խոր բավարարման հասնելու հնարավորություն և կձևավորես ամուր, մտերիմհարաբերություններ:

 

Խորհուրդ կտամ նախքան քո առաջին սեռական մերձեցումն ունենալը դիմել բժիշկ-սեքսոլոգի: Բժիշկը քեզ կտամի շարք գործնական խորհուրդներ, որոնց հետևելով` կխուսափես հնարավոր ֆիասկոներից:


Slaq.am