2015թ. տեղի դպրոցների կրթական համակարգում «Սեռական բազմազանության թույլատրելիության» մասին առարկա ընդգրկելու վերաբերյալ Գերմանիայի կառավարության որոշումը երկրում բողոքի բուռն ալիք է բարձրացրել:
Կառավարության նախաձեռնության հակառակորդները նման դասերի դեմ ստորագրահավաք են կազմակերպել: Ներկա դրությամբ առցանց քվեարկությանը մասնակցել է 90 հազար մարդ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոր առարկայի ներմուծմամբ՝ կառավարությունը փորձում է «վերադաստիարակել» համասեռամոլներին վատ վերաբերվող աշակերտներին:
Քվեարկությունը կշարունակվի մինչեւ հունվարի վերջ: Որպեսզի Բադեն Վյուրտեմբերգի կառավարությունը դիտարկի այն, անհրաժեշտ է առնվազն 100 հազար ստորագրություն:
Աղբյուր՝ news.am