Դեռեւս ոչ վաղ անցյալում մանկաբարձները եւ գինեկոլոգները խորհուրդ էին տալիս հղիության ընթացքում նվազեցնել կամ ընդհանրապես բացառել սեռական հարաբերությունները:

Այս տեսակետն իր բացատրությունն ունի. հղիության ընթացքում կնոջ սեռական օրգանները որոշակի փոփոխությունների են ենթարկվում, ուստի մեծանում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ռիսկը: Բացի այդ, որոշ դեպքերում սեռական ակտը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Այդ խմբի կանանց հիմնականում պատկանում են լուրջ քրոնիկական հիվանդություններով տառապողները:

Սակայն ներկայումս այս խնդրին այլ կերպ են նայում: Ի վերջո, եթե կինը սեռական հարաբերություն է ունենում մեկի հետ, տվյալ դեպքում իր ամուսնու, որն էլ իր հերթին բացառում է արտաամուսնական սեռական կապերը, երկուսն էլ առողջ են ու երիտասարդ, ուստի բացառվում է որ նրանք հիվանդանան սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով:

Սեռական հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում երիտասարդ, առողջ օրգանիզմի վրա, լավանում է շնչառական եւ սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կարգավորվում է օրգանիզմի իմունային ռեակցիան եւ արյան մեջ հորմոնների մակարդակը:

Բայց եւ այնպես կանանց շարունակում է հուզել այն հարցը, թե արդյոք սեռական ակտիվությունը թույլատրելի՞ է հղիության ընթացքում, թե՝ ոչ:

Պատասխանը մեկն է. հղիության շրջանում սեռական հարաբերություն ունենալը ոչ մի կերպ չի կարող վնասել ապագա երեխայի զարգացմանը: Սակայն կան բացառություններ՝ կապված ապագա մոր առողջության հետ:

Որոշ դեպքերում սեռական հարաբերություն ունենալը ուղղակի պետք է բացառել: Տվյալ դեպքում նման որոշում ընդունում է բժիշկը՝ ելնելով կնոջ մոտ հղիության ընթացքում առաջացած բարդության աստիճանից:

 

աղբյուր