Դիմողները հիմնականում երևանաբնակներն են, քանի որ մարզերում առաջնորդվում են ` «այդ թեմայով խոսելն ամոթ է» նշանաբանով և չեն դիմում բժշկի:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
«Շատ դեպքերում էլ մեզ դիմում են սխալ ինֆորմացիայով զինված քաղաքացիներ, ովքեր այդ ինֆորմացիան պեղել են համացանցից կամ ամսագրերից»,-ասաց նա։
Մասնագետը նշեց, որ շատ ամսագրեր այսօր իրենց պարտքն են համարում սեռական կյանքին առնչվող բաժին ունենալ, բայց միշտ չէ, որ այն վարում են մասնագետները: Եվ պատմում մի դեպք, որը անմիջական կապ ունի սխալ ինֆորմացիայի հետ: Վերջերս նրան այցելել են զույգեր, կինը համեմատաբար ավելի գրագետ է եղել ու ամսագրերից մեկում կարդացել է՝ ցանկալի է, որ հարաբերությունները շաբաթական լինեն 3-4 անգամ:
«Ամուսինը պատկանում էր թույլ տիպի սեռական խառնվածքին, ուժերը չէին ներում ավելի հաճախ հարաբերություն ունենալու համար: Ու ամեն անգամ, երբ պահը գալիս է ու ամուսինը հրաժարվում է սեռական ակտից, կինը մատուցում է ամսագիրը, որ տես գրված է և այլն… Արդյունքում առաջանում էր ամուսնական տարաձայնություն: Ամուսինը ասում էր` ուժերս չեմ հասցնում հավաքեմ, որ բավարարեմ կնոջ պահանջները, իսկ կինն էլ ուժեղ տիպի խմբին էր պատկանում: Միանշանակ չի կարելի դեղատոմսեր առաջարկել` քանակի հետ կապված, քանի որ այն կախված է տարիքից, սեռական խառնվածքի տիպից, սննդակարգից ու մի շարք գործոններից»,- պատմեց նա։
Մասնագետը նշեց նաև, որ իրենց կենտրոն դիմող կանանց 55%-ն ունի օրգազմի բացակայության խնդիր: Սրա պատճառներից մեկը սխալ պատկերացումն է սեքսուալ կյանքի մասին: Հաջորդ խնդիրը վերաբերվում է վագինիզմին և սեռական ցանկությանը. «Վագինիզմի դեպքում բոլորին դիմում են մասնավորապես հեքիմներին,վախ չափողներին ,նոր բժիշկներին»:
Ըստ նրա` տղամարդկանց դեպքում հանդիպող երեք խնդիրներից առաջինը պոտենցիան է, որը մեր հասարակության մեջ ավելի շատ անվանվում է իմպոտենցիա: Դա սեռական անկարողությունն է: Երկրորդը՝ սեռական ակտի տևողության խնդիրն է: Տղամարդիկ հաճախ են ունենում վաղաժամ սերմնաժայթքում: Երրորդը՝ սեռական ցանկության բացակայությունն է:
HayNews.am