Հարց…Առնանդամիս գլխիկի հետևի մասում փոքր կետիկներ են առաջացել, ցանի պես: Ի՞նչի հետևանքով է դա առաջացել»:
Պատասղան…
Ձեր նկարագրած պատկերը կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարմամբ կամ բորբոքումով: Նման դեպքերում ցանկալի է կատարել սեռավարակների ստուգում: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սեռական օրգանների հիգիենային. օրը 2 անգամ լվանալ գոլ ջրով` օգտագործելով ինտիմ հիգիենայի համար նախատեսված գելեր: Այս դեպքում կարող եք երիցուկի թուրմով լվացումներ կատարել: Սրանք այն միջոցներն են, որոնք կարելի է կիրառել` առանց տեսնելու և հետազոտելու: Սակայն որոշ դեպքերում (բարդացած) անհրաժեշտ է կատարել հատուկ սեքսոլոգիական հետազոտություն` պատճառնեռրը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Առո՛ղջ եղեք»:
Life.panorama.am
Սեռական օրգանիս վրա ցան է առաջացել, ի՞նչ է պետք անել. հարց սեքսոպաթոլոգին
Comments are closed.