Սեռավարակները կարող են ընթանալ առանց ախտանշանների, հատկապես երիտասարդ կանանց մոտ: Դեռահասները ուղղակի կարող են չիմանալ` ինչպես տարբերել սովորական վիճակը ախտաբանականից (սեռական օրգաններից նորմալ կամ պաթոլոգիական արտադրություններ) և հետևաբար չեն դիմում օգնության տարբեր պատճառներով, ինչպիսիք են տեղեկատվության պակասը, բժշկական ծառայությունների անհասանելիությունը և դրանց համար վճարելու գումարի պակասությունը:
Նման դժվարությունները հաղթահարելու գործում բուժաշխատողների, որպես ծառայություններ մատուցող մասնագետների դերը շատ կարևոր է: Անհրաժեշտ է մանրամասն քննարկել դեռահասի հետ հնարավոր և սպասվող բարդությունը լիարժեք բուժման չենթարկված սեռավարակից: Հարկավոր է բացատրել, որ նրանց հիվանդությունների հետևանքներն ավելի լուրջ բնույթի են, քան նույնպիսիք մեծահասակ տարիքում: Բուժաշխատողը պետք է փորձի ստեղծել բարյացակամ մթնոլորտ, ամրապնդի իր շփումը դեռահասի հետ, որպեսզի կարողանա ստանալ խնդրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն մանրակրկիտ անամնեզի հավաքման միջոցով: Դեռահասների հետ առնչվող բուժաշխատողների բոլոր խոսքերը և գործողությունները պետք է հիմնել նրանց հանդեպ տեղեկատվական և բժշկական ծառայությունների, իրենց կարիքների և իրավունքների ընդունման, ինչպես և նրանց բարեկեցության համար անկեղծ հոգատարության վրա:
Սեռավարակների արդյունավետ բուժումը դժվարացնող գործոնները
Comments are closed.