Ազատության հրապարակում այսօր հավաքվել էին կին ազատամարտիկները և պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Նրանք բողոքում են երկրում տիրող բոլոր տեսակի անարդարությունների դեմ:

Ազատության հրապարակում համախմբման կոչին միացել էին ապօրինի շինարարությունների դեմ պայքարող բնակիչները, ազատամարտիկները, զոհված զինծառայողների մայրերը, խաբված բնակարանատերեր, տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող խմբեր և մի շարք այլ նախաձեռնության անդամներ։


Ակցիայի մասնակիցները իշխանափոխություն են պահանջում։ «Թույլ չենք տա մեր արյամբ ստեղծված երկիրը կործանեք», «Հայ մայրերը արդարություն են պահանջում»: «Հայ մայրերն արդարություն են պահանջում», «Մի թալանեք մեր զավակներին», «Մենք Սոսե ենք» նմանատիպ գրություններով ցուցապաստառները ձեռքներին երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26։


«Հետամուտ ենք լինելու, որ մեր ձայնը տեղ հասնի։ Թող ամբողջ աշխարհը տեսնի ու վերջապես հասկանա, որ մեզ ոչնչացնում են, որ մեր երկիրը կառավարվում է միայն լֆիկների, նեմեցների, սաշիկների ու Սերժի գերդաստանի կողմից »,-ասաց կին ազատամարտիկը՝ ավելացնելով, որ իրենց բողոքի նպատակներից մեկն էլ այն է, որ ապացուցեն, որ իրենք են երկրի տերը, և երկիրը չեն տալոի սերժի նմաններին և երկրից չեն գնալու ու հասնելու են իշխանափոխության։





Աղբյուր՝ hraparak.am