Ըստ վիճակագրության` ամուսնացած կանայք և տղամարդիկ ավելի երկար են ապրում, քան միայնակները:
Այս ֆենոմենի մասին գիտնականները շատ վաղուց են խորհել ու եկել եզրակացության, որ «երկարակեցության» պատճառը սեքսն է:
Շնորհիվ ինտիմ հարաբերությունների, մարդիկ դրական էմոցիաներ են ստանում, որոնք լավ ազդեցություն են թողնում օրգանիզմի և հոգեբանության վրա:
ԱՄՆ-ի հետազոտողները կամավոր փորձարկվող մի քանի հազար մարդկանց մասնակցությամբ կատարած հետազոտության հիման վրա եկել են այն եզրակացության, որ եթե մարդիկ սիրով զբաղվեն շաբաթական գոնե 2-3 անգամ, ապա դա էֆեկտիվ պրոֆիլակտիկ միջոց կհանդիսանա մի շարք հիվանդությունների դեմ:
Դրանցից են`
-Գրիպը և շնչառական այլ վիրուսային հիվանդություններ. Հետազոտությունը պարզել է, որ կանոնավոր սեքսը գրեթե 3 անգամ մեծացնում է շնչառական վիրուսներով չվարակվելու հավանականությունը:
-Գլխացավը. Գրգռվելու և հեշտանքի ժամանակ արյան մեջ բարձրանում է բնական ցավազրկողներ հանդիսացող էնդորֆինների և կրտիկոստերիոդների քանակը, և մինչև սեռական ակտի ավարտը գլխացավն արդեն մոռացվում է:
-Դաշտանային ցիկլ. կանայք, ովքեր շաբաթական նվազագույնը մեկ անգամ սեքսին են տրվում, ունենում են անցավ և կանոնավոր դաշտանային ցիկլ: Հետաքրքիր է այն, որ սա վերաբերում է նաև լեսբուհիներին:
-Ճարպակալում. նիհարելու ամենալավ միջոցը սեռական հարաբերությունն է: Գիտնականները հաշվարկել են, որ սեռական ակտի 1 րոպեի ընթացքում ավելի քան 4 կալորիա է այրվում:
-Կոսմետիկ թերություններ. շաբաթական միջինը 4 անգամ սեքսով զբաղվող կանայք իրենց իրական տարիքից 7-12 տարով երիտասարդ են երևում:
-Հոգեկան խանգարումներ. ֆիզիկական սիրո բացակայությունը հոգեկան շեղումների պատճառ կարող է դառնալ: Մեր օրգանիզմի ֆունկցիաները այնպես են հաշվարկված, որ մենք պետք է ակտիվորեն սեռական հարաբերություններ ունենանք: Առանց դրա մենք չենք կարող օրգանիզմի համար անհրաժեշտ նյութեր ստանալ:
Այսպիսով, սեքսի շնորհիվ շատ հիվանդություններ են «անհետանում»: