Ծննդաբերությունից մի քանի շաբաթ, նույնիսկ մի քանի ամիս անց սեքսուալ ցանկությունները նոր սկսվում են վերականգնվել: Սա կենսաբանորեն է ապացուցված:

Պատճառները

Հատկապես ծննդաբերությունից հետո կանայք օգնության կարիք են զգում, քանի որ հոգեպես ու ֆիզիկապես սպառված են լինում: Տղամարդիկ, հաճախ չհասկանալով, որ նախևառաջ պետք է նրբությամբ սկսել, առաջ են շարժվում` հիասթափեցնելով թե՛ իրենց, թե՛ իրենց կանանց` երբեմն նույնիսկ կանանց մոտ ծայրահեղ սեքսուալ հիասթափություն, ավելի շուտ` զզվանք առաջացնելով: Այս յուրահատկությունների մասին տեղյակ լինելով` կարելի է խուսափել սխալներից:

Վերականգնում

Ուժեղ սեռական կազմվածք ունեցող որոշ կանայք կարող են արագ վերականգնել սեռական կյանքի ակտիվ ռիթմը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ավելի հաճախ հանդիպել և շարունակում են հանդիպել այն կանայք, ովքեր հետծննդաբերական շրջանում ավելի թույլ սեռական ցանկություններ են ցուցաբերում:

Ի՞նչ անել

Նրանք, ովքեր հոգ են տանում իրենց կյանքի և ընտանիքի պահպանման մասին, այս ոչ պարզ փուլում պարտադիր կերպով պետք է դիմեն բժիշկ-սեքսոպաթալոգին: Ցավոք, մեր օրերում քչերը գիտեն, որ բժիշկ- սեքսոապատալոգը հետևում է ոչ միայն կնոջ և տղամարդու սեռական առողջությանը, այլ նաև ընտանիքի առողջությանը:
http://life.panorama.am/