Վերոնշյալը ինտերնետի և “վիրտուալ կյանքի” դրական կողմերն են և զարգացման ձեռքբերումները, սակայն երբեմն այս հնարավորությունները չարաշահվում են ` վերածվելով օրինակ միմյանց հետ /կին-տղամարդ/ ծանոթանալու միակ և անփոխարինելի միջոցի: Որոշակի տիպի անձանց համար, որոնց հատկանշական է ամաչկոտությունը, անվստահությունը, թերարժեքությունը, ցածր ինքնագնահատականը և ինքնամփոփությունը, շփումը իրական կյանքում պատճառ է դառնում լարվածության, ինչից խուսափելու համար նրանք գերադասում են վիրտուալ շփումը:
Այստեղ նրանք կարող են հեշտ տպավորություն թողնել դիմացինի վրա և սքողել թվարկած բնավորության գծերը: Լավագույն դեպքում ինչ-որ ժամանակ վիրտուալ շփվելուց հետո նրանք անցնում են իրական շփմանը, սակայն հաճախ…….. նրանք տարվում են վիրտուալիզմով, նույնիսկ առաջանում է կախյալություն: Տվյալ մարդիկ հեռանում են իրական կյանքից, դառնում են ավելի ոչ կոմունիկատիվ և ինքնամփոփ, բթանում են իրական էմոցիաները:
Վիրտուալիզմի զարգացման գագաթնակետը դա վիրտուալ ինտիմ հարաբերություններն են /Cybersex/, երբ էրոտիկ նկարների, բառերի միջոցով միմյանց նկարագրելով գրգռվում են, նույնիսկ հասնում կուլմինացիոն վիճակի և օրգազմի: Այստեղ հեշտ է “մաչո” և/կամ ամենասեքսուալ և կրքոտ կերպար ձևանալ, մինչդեռ այն հետագայում կարող է բավականին լուրջ սեռական խանգարումների պատճառ դառնալ:
Կլինիկական գործունեության ժամանակ բազմիցս մենք բախվում ենք նմանատիպ խնդիրների հետ, երբ նման երիտասարդները իրական կյանքում ունենում են սեռական ամենատարբեր խանգարումներ: Այս դեպքում սեռական խանգարումների պատճառը ձևավորված և արմատացած ստերեոտիպն է, երբ գրգռման աղբյուր է հանդիսանում բառերով և նկարներով պայմանավորված գունավոր պատկերացումներըև ոչ թե իրական փոխհարաբերությունները:
Ուստի այս մեխանիզմով պայմանավորված սեռական դժվարությունների և խանգարումների կանխարգելման նպատակով խրախուսվում են իրական, անկեղծ և ազատ միջանձնային փոխհարաբերությունները: Եվ անհրաշտ է մեզ տրված բարիքները և դարաշրջանի ձեռքբերումները օգտագործել ոչ թե ի վնաս, այլ ի շահ մեր առողջությանը:
sexology.am