Ֆիզիոլոգիական առումով տեղի է ունենում հետեւյալը. հաճելի զգացողությունների հետեւանքով արյան մեջ արտադրվում է երջանկության հորմոնը` սերոտոնինը, որի չափից շատ քանակության արդյունքում լավ տրամադրությունը կարող է վերածվել սթրեսի: Արցունքները կնոջը կարծես օգնում են ազատվել հորմոնի ավելցուկից: Այնպես որ, ոչ մի դեպքում պետք չէ զսպել արցունքները, քանի որ խելացի եւ փորձառու տղամարդն անմիջապես կհասկանա, թե ինչ մեծ երջանկություն են արտահայտում այդ արցունքները:
Բացասական առումով սեռական հարաբերությունից հետո լաց լինելու անզուսպ պահանջը նկատվում է սեռական մերձեցման ժամանակ լարվող եւ խիստ անհարմարավետության զգացողություն ապրող կանանց պարագայում: Այդ դեպքում սեռական հարաբերությունից հետո կուտակված եւ չբավարարված բացասական զգացողությունները մեծ ճնշման արդյունքում դուրս են հորդում լացի տեսքով: Սովորաբար, այս վիճակի գերին են դառնում այն կանայք, ովքեր անցյալում ենթարկվել են սեռական բռնության եւ սեքսը կապում են ապրած հոգեբանական սթրեսի, ամոթի, մեղքի, պատժի եւ կորստի զգացողությունների հետ:
Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ կանայք սեռական հարաբերությունից հետո սկսում են լաց լինել, քանի որ ենթադրում են, թե այդ կենակցումը վերջինն է, եւ իրենք միայնակ կմնան: Այդ պատճառով, լքվածի կարգավիճակում չհայտնվելու վախից դրդված, շտապում են խզել կապերը՝ որպես հոգեբանական պաշտպանական քայլ:
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
NEWS.am STYLE