իրելի լեդիներ, շաբաթը քանի՞ անգամ եք սեքսով զբաղվում Ձեր զուգընկերոջ հետ: Պարզվում է՝ ինչքան հաճախ տրվեք ինտիմ փաղաքշանքներին, այնքան շատ օգուտներ կստանաք:

Գիտնականները պարզել են, որ շաբաթվա ընթացքում մեկ անգամ սեքսով զբաղվելն էլ արդեն բավական է, որ Ձեր քաշը նվազի: Շաբաթվա ընթացքում երկու անգամ սեքսով զբաղվելը 30 տոկոսով մեծացնում է իմունոգլոբուլին A-ի մակարդակը, իսկ եթե շաբաթը երեք անգամ սեքսով զբաղվեք, ապա 2 անգամով կկրճատվի ինսուլտի հավանականությունը, օգտակար կլինի նաև սրտին:

Եթե Ձեր կյանքում սեռական մերձեցումը լինում է շաբաթվա մեջ չորս անգամ, ապա Դուք Ձեր մաշկի վիճակի համար մտահոգվելու խնդիր չեք ունենա. այն կլինի հարթ և իդեալական վիճակում:

Հինգ անգամ սեքսով զբաղվելը կբարձրացնի տրամադրությունը և կօգնի լավատեսորեն նայել կյանքին, վեց անգամն էլ՝ կկարգավորի արյան հոսքը դեպի ուղեղ՝ լավացնելով ուղեղի աշխատանքը:

LADYNEWS.am