1.Սեքսն ու սերը լիովին կարող են փոխարինել դիետաները: Սիրող և սիրված յուրաքանչյուր կին, ով հաճախակի սեռական կյանք ունի, շատ ուտելու կարիք չի զգում, քանի որ արյան մեջ ադրենալինի պարունակությունը լիովին բավականացնում է օրգանիզմն առանց սննդարար մթերքների էներգիայով ապահովելու համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ համբույրի ժամանակ աշխատում է շուրջ 30 մկան, համբուրվելու ընթացքում սիրահարները կորցնում են մոտ 9 կալորիա: Գիտնականները հաշվարկել են, որ մեկ սեռական ակտի ընթացքում մարդիկ նույնքան կալորիա են կորցնում, որքան 15 րոպե վազքի ժամանակ:
2.Հաճախակի սեքսով զբաղվելը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: Սեքսի ընթացքում օրգանիզմում գոյանում են դիմադրողականության համար պատասխանատու բջիջներ, ինչն էլ ամրացնում է իմունային համակարգը:
3.Սեքսն ավելի գեղեցիկ է դարձնում մարդուն: Հետազոտությունները ցույց են տվել, որ հաճախակի սեքսը լավացնում է կաննաց մաշկի որակը, քանի որ այդ ընթացքում օրգանիզմում ակտիվանում է կոլագենի արտադրությունը: Այս նյութը նպաստում է մաշկի առաձգականության լավացմանը:
4.Սեքսը նաև ցավազրկող հատկություն ունի: Կանանց մոտ սեքսը խթանում է օքսիտոցին հորմոնի արտադրությունը, որը համարվում է բնական ցավազրկող: Տղամարդկանց մոտ ակտիվանում է տեստեստերոնի արտադրությունը, այս հորմոնը նպաստում է սրտի մկանի ամրապնդմանը և համապատասխանաբար սրտի լավ աշխատանքին:
5.Սեքսը լավ հակադեպրեսանտ է: Սեքսն ու համբույրները նպաստում են «երջանկության հորմոնի»` էնդորֆինի արտադրությանը, իսկ տղամարդու սերմնահեղուկը պարունակում է պրոսագլանդին հորմոնը, որը խթանում է կանացի հորմոնների արտադրությունը, ինչն էլ թույլ չի տալիս դեպրեսիաների զարգացումը:
Ամփոփելով այս ամենը` կարելի է նշել, որ սեքսը կարելի է օգտագործել առողջ լինելու, լավ կազմվածք ունենալու և կյանքն առանց դեպրեսիաների վայելելու համար:
http://life.panorama.am/