ԱՄՆ-ում ավագ դպրոցի աշակերտին մինչև հաջորդ տարվա դեկտեմբեր ամիսը հեռացրել են դպրոցից` ուսուցչին գրկելու համար և կատարվածը որակել են որպես սեռական ոտնձգություն:

17-ամյա տղան Անտլանտայում է բնակվում և նրա  «հերոսության»  տեսագրությունը մեծ աղմուկի պատճառ է հանդիսացել: Այնտեղ պարզ երևում է, թե ինչպես է տղան գրկում ուսուցչին, անգամ փորձում է համբուրել նրա պարանոցը:

Տղայի մոր խոսքով` կատարվածը կարող է զրկել տղային ապագայից: 

Համաձայն ԱՄՆ-ի օրենքի, որը մշակվել է դեռևս 1970-ական թվականներին, անգամ բանավոր արտահայտված խոսքը, որը  համակրանք կպարունակի, կարող է ոտնձգություն համարվել: