Интерфакс-ը հաղորդում է, որ  Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին օգտվել է անչափահաս պարուհի Ռուբիի վճարովի սեքսուալ ծառայություններից: Միլանի դատարանն այդ փաստի ապացույցներն անհերքելի է համարում: Դրանից բացի, դատարանը պնդում է, որ 2010 թ., երբ Բեռլուսկոնին հանդիպելիս է եղել Ռուբիի հետ, իմացել է, որ նա անչափահաս է: 

Դատարանի տվյալները մեջբերելով՝Բեռլուսկոնիի Միլանի առանձնատանը սեքս-երեկույթներին մասնակցելու համար յուրաքանչյուր անգամ Ռուբին նախկին վարչապետից երեք հազար դոլար է ստացել: Դրանից բացի, Բեռլուսկոնին նրան մի քանի թանկարժեք զարդեր և գեղեցկության սրահի բացման համար 77 հազար դոլար է նվիրել:

Բեռլուսկոնին ինքը հերքում է իր մեղքը, այդ թվում նաև այն մեղադրանքները, թե օգտագործելով իր ազդեցությունը՝ կոծկել է անչափահասի սեքսուալ ծառայություններից օգտվելու փաստը: Նա հայտարարել է նաև, որ Միլանի դատավորներին կասկածում է իր գործի անարդար քննության մեջ և կարծում է, որ դատական գործընթացը «երկրի քաղաքական արենայից իրեն հեռացնելու» ծրագրի մասն է կազմում:


Աղբյուր՝ hayeli.am