Միշտ ապրել եմ ծանր սոցիալական պայմաններում ու երազում էի հարուստ կյանքի մասին: Հիմա ունեմ անգամ այն, ինչի մասին չէի էլ երազում. բնակարան քաղաքի կենտրոնում, շքեղ մեքենա, թանկարժեք ու բրենդային հագուստ…
Հինգ տարի առաջ մատուցողուհի էի աշխատում էլիտար ռեստորաններից մեկում: Նրան հաճախ էի հանդիպում, մշտական հաճախորդներից էր: Բոլորն էին նկատել, որ նա իմ հանդեպ անտարբեր չէ. միշտ խոշոր չափի թեյավճար էր ինձ թողնում, ուշադիր նայում էր, իսկ իմ ոչ աշխատանքային օրերին էլ ինձնից էր հարցնում:
Մի օր թեյավճարից բացի ծրարում իր հեռախոսահամարն էր գրել ու խնդրել, որ հանդիպենք:
Բնականաբար գլխի ընկա, թե նրա մտքինն ինչ է: Երկար մտածելուց հետո ինքս ինձ հարցրի` իսկ մի՞թե հենց դրա մասին չէի երազում…
Անգամ չէի էլ մտածում, որ մեր հարաբերություններն այսքան երկար կտևեն, բայց հիմա ինձ չեմ պատկերացնում առանց նրա… Չգիտեմ` նա ինձ սիրում է, թե ոչ, երբ կհոգնի ինձնից ու երբ կլքի…
Գիտեմ, որ անբարոյական եմ, ինձ ոչ ոք չի հարգում ու նրա ձեռքին խաղալիք եմ դարձել` կորցնելով սեփական ԵՍս: Էլ չեմ ունենա իմ ընտանիքը… բայց արդեն ուշ է:
slaq.am