Տեսանյութում ապստամբը կոչ է անում իր համախոհներին նման կերպ վարվել Ասադի մյուս զինվորականների հետ: The Human Rights Watch կազմակերպությունը այս արարքը ռազմական հանցագործություն է անվանել ու հայտարարել, որ նման հանցանքի մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային դատարանի կողմից: Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներն իրենց կողմից արդեն հայտարարել են, որ տեսանյութի հրամանատարը պատասխանատվության կենթարկվի իրենց կողմից: ԶԼՄ-ները հայտարարել են, որ այս ցնցող տեսանյութը կփչացնի Սիրիայի ապստամբների մասին ստեղծված կարծիքն այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ու արևմտյան մյուս պետությունները փորձում են ռազմական օգնություն տրամադրել ապստամբներին:
shamshyan.com