«Հավատում եմ» երգի բազում կատարումներ եմ լսել և կան այնպիսինները, որոնք ինձ շատ հուզել են: Երեկ «Հայաստանի ձայնը» մրցույթում հնչեց երգիս շատ զգացմունքային եվ գեղեցիկ կատարում !! Նարեկ Մակարյան!! Team Sofi !!!!! :)))))))», – գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ «Հայաստանի ձայն» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանը հաճելի զարմացրեց իր երկրպագուներին փետրվարի 9-ի Գալա-համերգի ընթացքում: Երգիչը կատարեց Սիրուշոյի հայտնի «Հավատում եմ» հիթը, սակայն տղամարդկային տարբերակով եւ ռոք ժանրի մեջ:
Ինչպես հաղորդեց հենց ինքը՝ Նարեկը NEWS.am STYLE-ի թղթակցին, միտքը եղել է հենց իրենը: «Ես դա առաջարկեցի Սոֆի Մխեյանին, նա հավանեց առաջարկս: Հետո դիմեցինք Սիրուշոյին, քանի որ հեղինակը հենց նա է, իսկ ես երգը փոփոխել էի եւ վախենում էի, որ նա դեմ կլինի: Սակայն Սիրուշոն շատ դրական արձագանքեց»: news.am