Եվ այսպես, ով է Դոգը և որտեղից է գալիս:

Այս մարդու մասին շատ էի լսել: Մինչև Վ. Գասպարյանի ոստիկանապետ դառնալը, նա ՊՆ-ում էր ու զինվորների ահ ու սարսափն էր: Ընկերներս շատ էին պատմում նրա բիրտ վարքից ու այլասեռվածությունից: Բոլորն ասում էին, որ Դոգը համասեռամոլ է ու հաճախ զինվորներին պատժելիս անցնում է բարոյականի սահմանը: Վ. Գասպարյանի պաշտոնի փոփոխությունից հետո Դոգը տեղափոխվում է ոստիկանություն ու կարծես հավատարիմ է մնում իր ձևավորած ավանդույթներին:

Այսօր Դոգի մասին նյութեր հավաքելու ժամանակ աչքովս ընկավ մի կեղծ ֆեյսբուքյան հաշիվ, որը բավական անկաշկանդ պաշտպանում էր Դոգի արարքը ու հայհոյում փոքրիկ լրագրողուհուն: Ընկերներիցս հարցուփորձ արեցի, ասացին, որ դա հենց իր՝ Դոգի կեղծ էջն է: Այս մասին փաստեց նաև տուժած լրագրողուհին, ով ինչպես հասկացա քաջածանոթ էր էջի վարքին: Եվ այսպես բավական հետաքրքիր բացահայտումներ կարելի է անել և պարզել Դոգի հոգեբանական կերտվացքը դատելով նրա մեկնաբանություններից:

Այսպիով, Դոգը սրբություն չունի, ինչի մասին նաև ծառայող ընկերներս էին ասում: Նա շատ կոպիտ է ու պատրաստ է սեփական թշնամիներին սպանել անգամ: Անհադուրժող է անարադաությունների նկատմամբ: Բռնկվող է: Սիրում է սպորտը և հայ սպորտսմեններին: Չի սիրում Սերժ Սարգսյանին իր շրջապատի հետ միասին, չնայած որ ծառայում է նրանց: Ընդունում է, որ համասեռամոլ է ու չի հանդուրժում համսեռամոլների հանդեպ ծաղրը: Մնացածը կարդացեք ինքներդ:

Սա ընդամենը ենթադրությունների շարքից է, ուստի կարող եք նաև չհամաձայնել հետս:

blognews.am