Marie Claire ամսագրի բրիտանական տարբերակի դեկտեմբերյան համարի շապիկը զարդարել է աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը՝ Սկարլետ Յոհանսոնը: Ամսագրի այդ համարում զետեղված է նաև կինոդերասանուհու բավականին հետաքրքիր հարցազրույցը:

28-ամյա դերասանուհին խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու է ամեն անգամ հայտնվում աշխարհի ամենացանկալի կանանց շարքում: Նա հուսով է, որ հավանաբար շուտով դուրս կգա ճակատագրական կնոջ կերպարից և կսկսի նկարահանվել բազմազան կերպարներում:

«Կարծում եմ, որ երբ ավելի մեծանամ, կկարողանամ հրաժարվել այդպիսի կերպարներից: Այժմ դրանք ինձ հարմար են, սակայն համոզված եմ, որ մի քանի տարի անց կփոխվեմ»,- ծրագրեր է կազմում Յոհանսոնը:

Իսկ իր սեքսուալությունը Սկարլետը բացատրում է իր «բարեկազմ մարմնով և ինքնավստահությամբ»: Ընդ որում, դերասանուհին չի նվազեցնում սեքսի արժեքը, այլ գտնում է, որ պոռնոգրաֆիան նույնիսկ օգտակար է, անհրաժեշտ է ուղղակի չսևեռվել դրա վրա:

Աղբյուր՝ www.1in.am