Հարցնելով 1840 բարձր դասարանների աշակերտի, հետազոտողները պարզել են, որ Լոս Անջելեսում եւ դրա շրջակայքում ապրող դեռահասների 5%-ը սեռական զուգընկեր է փնտրում Ինտերնետի միջոցով, իսկ 17% – ը շփոթված խոստովանել է, որ փորձել է այդպես անել։
Սմարթֆոններն ինտերնետային այս սեքսուալ ազատության գործում ուղղակի դեր ունեն. օգտակար սարքերը դեռահասներին հնարավորություն են տալիս իրենց համար ավելի շատ արկածներ գտնել։

Կոնֆերանսի մասնակիցներից մեկը՝ դոկտոր Էրիկ Ռայսը, առաջարկել է դպրոցական ծրագրում նոր դաս ավելացնել, որը դեռահասներին կպատմի ինտերնետ-ծանոթությունների վտանգների մասին եւ՝ թե ինչպես վարվել ծայրահեղ իրավիճակներում։