25-ամյա Արմեն Ս.-ն մեղադրվում է Սյունիքի Կապան քաղաքում այգու տնակում անչափահասի հետ  սեռական հարաբերություն ունենալու մեջ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Արմեն Ս.-ն, այս տարվա հունիսին Կապան քաղաքի շենքերից մեկի հարեւանությամբ գտնվող այգու տնակում սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Օ. Ս-ի հետ:

Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի 1-ին մասով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


Աղբյուր՝ news.am