–Պարոն Ալեքսանյան, ասում են` օլիգարխները սիրում են Ամանորը որեւէ էկզոտիկ երկրում անցկացնել, կարծում եմ դուք էլ եք նման երկրում անցկացրել:
– Ես օլգարխ չեմ: Ժամը 12-ին մեր տանն ենք նշել, հետո գնացել ենք Փարվանա:
– Ենթադրում եմ Ձեր երեխաներին նվերներով զարմացրած կլինեք:
– Հիմա ես ասե՞մ, թե ինչ եմ առել իմ երեխեքի համար:
– Այո կիսվեք:
– Իրանք ինչ ուզում են, էն էլ առնում եմ:
– Այս տարի նամակ գրե՞լ էին Ձմեռ պապիկին :
– Առաջ հավատում էին, հիմա մեծացել են էլ չեն հավատում:
– Ձեր սեղանի էկզոտիկ կենդանին ո՞րն էր: Կոկորդիլո՞սը:
– Ոչ, մեր սեղանին կոկորդիլոս չենք դրել, դրել ենք խոզի բուդ, հնդուշկա, պարտադիր՝ տոլմեն:
– Փորձե՞լ եք կոկորդիլոս, ձեր օրգանիզմն ընդունե՞լ է այն:
– Ես չեմ ուտում կոկորդիլոս:
– Ձեր ախորժակով չեք ուզում փաստորեն զարմացնել ազգին:
-Ինչ զարմացնեմ, սովորական, ապարանցու ընտանիք ենք/ ծիծաղում է/:
Աղբյուր՝ www.yerkir.am