Այսօր Սոֆի Մխեյանը դառնում է 29-ը տարեկան: Ծննդյան տարեդարձը երգչուհին սկսել է նշել դեռ երեկվանից` ապրիլի 7-ից. “Միշտ այնպես է ստացվում, որ Մայրության ու գեղեցկության տոնը շարունակվում է իմ ծննդյան տոնով, կանանց միամսյակն էլ ինձ համար դառնում է լիարժեք` մարտի 8-ից ապրիլի 8-ը:)”:
BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը քիչ առաջ նաեւ հետեւյալն է ասել.“Երեկ այնպիսի միջավայրում էինք, որտեղ տարբեր մարդիկ հավաքվել էին ապրիլի 7-ի կապակցությամբ, իսկ կեսգիշերին, երբ իմացան, որ իմ ծննդյան տարեդարձն է սկսվում, շատերը միացան մեր ուրախությանը:)”:
Սոֆի Մխեյանի փոխանցմամբ` այսօր նա արթնացել է շատ բարձր տրամադրությամբ ու արդեն իսկ հասցրել է ստանալ հարյուրավոր հեռախոսազանգեր, հաղորդագրություններ ու, իհարկե, նվերներ.“Այս ամենը շատ հաճելի է, շատ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար: Սրանից ավելի մեծ ոգեւորություն մարդն իր ծննդյան տարեդարձի օրով, կարծում եմ, չի կարող ապրել”:
Երգչուհին նշել է, որ օրվա շարունակությունը պատրաստվում է անցկացնել նեղ ընտանեկան-ընկերական շրջապատում: Նրա 28-ամյակի առիթով կազմակերպված խնջույքին մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ: