Պաղպաղակ արտադրող Yummy Yorkshire-ը միավորվել է Puckett’s Pickles ընկերության հետ՝ յուրահատում քաղցրավենիք ստեղծելու նպատակով:

Նրանց ջանքերի արդյունքն է դարձել նոր պաղպաղակը, որը մշակողների կարծիքով, ազդում է ոչ միայն համային ընկալիչների, այլ նաեւ սեռական կյանքի վրա:

Աղանդերի յուրահատում բաղադրատարրը կարդամոնն է: Այն համարվում է հզոր աֆրոդիզիակ, այսինքն նյութ, որն ակտիվացնում է սեռական կյանքը:

Մթերթի նկարագրության մեջ նշված է, որ աֆրոդիզիակով պաղպաղակն իրենից ներկայացնում է արեւելյան ու արեւմտյան համերի խառնուրդի հիանալի գայթակղություն:

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ Yummy Yorkshire ընկերությունը եւս մի քանի նորույթներ կներկայացնի՝ քաղցր նուշով պաղպաղակ, կրակ շոկոլադ, պաղպաղակ-չիլի ու մեղրով պաղպաղակ:

Այս աղանդերները արդեն վաճառվում են Արեւմտյան Յորքշիրում ու շուտով հասանելի կլինեն ռեստորանների, սուպերմարկետների ու մանրածախ վաճառակետերի համար:

«Մենք համարում ենք, որ Սուրբ Վալենտինի օրը հիանալի համապատասխանում է մարդկանց միավորելու համար, ովքեր ցանկանում են կիսվել իրենց ինտիմ դրվագները, եւ դրա համար հիանալի առիթ կարող է ծառայել նոր պաղպաղակի համտեսումը»,- հայտնել է Yummy Yorkshire-ի համահիմնադիր Լուիզա Հոլմսը, ով պատասխանատու է նոր համերի մշակման համար, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:


Աղբյուր՝ news.am