Հոգեբանները կանանց այս հակումը բացատրում են նախևառաջ վախով, որը նրանք ունենում են սուր սյուժետային պատմություններ ընթերցելիս:
Ի դեպ, կանայք ոչ միայն գեղարվեստական դետեկտիվներ են հաճույքով կարդում, այլև մոլագարների , սերիական սպանությունների, բռնաբարությունների և այլ դաժանություների վերաբերյալ իրական պատմություներ ու լուրեր:
Մասնագետները նախկինում համոզված էին, որ դաժան տեսարաններով հարուստ պատմություները հիմնականում հետաքրքրում են ուժեղ սեռին, ինչն օրինաչափ էր, քանի որ տղամարդիկ իրենց բնույթով առավել ագրեսիվ են:
Ասվածը հիմնավորվում է վիճակագրությամբ, տղամարդիկ ավելի հաճախ են ծանր հանցագործություներ կատարում, քան կանայք:Հոգեբանները ենթադրում են, որ դաժան հանցագործություների մասին տեղեկություն ստանալու կանանց պահանջը նախևառաջ պայմանավորված է զոհի կարգավիճակում հայտնվելու վախով:
Կանայք ենթագիտակցորեն տեղեկատվություն են ստանում հանցագործության մանրամասների, հանցագործների հոգեբանության վարքի մասին և այդպիսով ձևավորում հնարավոր հանցագործություներից պաշտպանվելու որոշակի մարտավարություն: Ի դեպ, քրեաբանները վաղուց են հիմնավորվել, որ նման կարգի լրատվությունը կանխարգելիչ նշանակություն ունի հասարակության անդամների համար: Իրական պատմությունների մասին տեղեկություն ստանալիս յուրաքանչյուր մարդ մտովի իրեն պատկերացնում է զոհի վիճակում և մշակում նման իրավիճակներից հնարավորինս անվնաս դուրս գալու իր մարտավարությունը:
Սակայն, ըստ հոգեբանների, քրեական քրոնիկոնին մշտապես հետևելը կարող է բացասական ազդեցություն թողնել լսարանի վրա, դաժան տեսարանները նախ ազդում են մարդու հոգեվիճակի վրա, նրան մշտապես պահում վախի և ամեն պահի հանցագործության զոհ դառնալու մտավախության մթնոլորտում: