Ամերիկյան գիտնականները հարկատուների գումարներն իզուր չեն վատնում: Փեյջ Հարդեի գլխավորությամբ Թեխասի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե առաջին սեռական մերձեցումն ինչպես է ազդում զուգընկերների հետ հետագա հարաբերությունների, սիրեկանների թվի եւ սեռական մերձեցումից բավարարվածություն ստանալու վրա:

Հետազոտությանը մասնակցած 1.500 կամավորներին 3 խմբի են բաժանել. առաջին խմբում ներգրավվել են նրանք, ովքեր առաջին անգամ սեռական ակտ են ունեցել մինչեւ 15 տարեկանը, երկրորդում` 15-ից 19 տարեկանը, իսկ երրորդ խմբում նրանք են, ովքեր կուսությունից զրկվել են 19 տարեկանից հետո:

Պարզվում է, որ մարդը որքան ուշ է սեռական հարաբերություն ունենում, այնքան բարձր է նրա կրթական մակարդակը, նաեւ ընտանեկան եկամուտները:

Բյաց մի նրբություն կա. նրանց մոտ, ովքեր սկսում են սեռական կյանքով ապրել 19 տարեկանից հետո, մեծանում է ընդհանրապես չամուսնանալու եւ քիչ թվով զուգընկեր ունենալու հնարավորությունը, քանի որ կյանքի փորձի հետեւանքով նրանց համար դժվար է լինում մերձենալ եւ հաճախ են ընտրյալի մեջ թերություններ տեսնում: Սակայն, ուշ սկսելով սեռական կյանքը, մարդիկ ավելի շատ գնահատում են հարաբերությունների որակը:


Աղբյուր՝ www.slaq.am