44-ամյա Նարինեն 2009 թվականից որպես մենեջեր աշխատել է Վանաձորի «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում:

Ըստ մեղադրանքի՝ մինչև 2013 թվականի մայիսի 17-ը Նարինե Ծատուրյանը նպաստել է մի մեծ խումբ մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն:

Նարինեի աջակցությամբ «Մալիբու» շոգեբաղնիքում «աշխատել» են Վիոլետան, մի քանի Մարիամներ ու Ռուզաննաներ, Նաիրան, Հերմինեն, Վալենտինան, Աստղիկը, Աննան և այլք՝ բոլորն էլ հայ կանայք:

Նարինե Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ի տարբերություն հանրապետությունով մեկ այս հոդվածով մեղադրված շատ այլ կանանց՝ հյուրանոցային, շոգեբաղնիքային աշխատակցուհիների, Նարինե Ծատուրյանի խափանման միջոցը կալանավորումն է ընտրված:
1in.am