Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 8-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 30-ամյա Արսեն Մելքոնյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 31 ՏՕ 784 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթա
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ, Սևան քաղաքի բնակիչներ 34-ամյա Անի Մանուկյանին, 11-ամյա Իննա Պետրոսյանին, և 13-ամյա Վանիկ Պետրոսյանին։նալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտի մեջ գտնվող ծառին։
Վիրավոր ուղևորներից մեկին էլ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել դուրս բերել։

Վթարի վայր էին ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբերը՝ ոստիկանության մարզային վարչության պետ Արամ Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև եղել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական հաշվարկով։
Գ. Շամշյանը հայտնում է, որ նախապատրաստած նյութերը կուղարկվեն հատուկ քննչական ծառայություն, քանի որ վարորդը՝ Ա.Մելքոնյանը, աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի բաժնում։