Ժամը 10:30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, BMW մակնիշի 35 ՍP 305 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Սուրեն Փահլևանյանը ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել BYD մակնիշի Լ 2781 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արմեն Կոնջորյանի գլխավորությամբ:
Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Նշված հատվածում երթևեկությունը կարգավորում են ՃՈ աշխատակիցները, քանի որ առանց այն էլ գերծանրաբեռնված փողոցում խցանումներ են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Փահլևանյանը հանրությանը հայտնի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների դերասան է:
Գագիկ Շամշյանի: