Սակայն շատ հաճախ կուսաթաղանթը և կուսությունը օգտագործվում են իբրև հոմանիշներ: Եթե կույս, ապա` կուսաթաղանթի պարտադիր առկայություն և հակառակը:
Պետք է իմանալ, որ կուսաթաղանթը, դա բարակ թաղանթ է, որը փակում է հեշտոցի մուտքը: Սովորաբար ունի օղակի ձև` մի քանի անցքերով դաշտանային արյան հոսքի համար: Հանդիպում է նաև կիսալուսնաձև, կլոր և այլ ձևերի: Հազվադեպ հանդիպում են կուսաթաղանթի սերտաճման դեպքեր, և հարկ է լինում դիմել վիրահատական միջամտության:
Աղջիկների որոշակի տոկոս լույս աշխարհ է գալիս թերզարգացած կուսաթաղանթով կամ ընդհանրապես առանց դրա:
Կուսաթաղանթի ճեղքումը սովորաբար տեղի է ունենում առաջին հեշտոցային սեռական ակտի ժամանակ:
Որոշ դեպքերում այն ուղեկցվում է արյան աննշան առկայությամբ, այլ դեպքերում` քիչ կամ զգալի արյունահոսությամբ: Վերջին դեպքում պահանջվում է բժշկական օգնություն:
online-tv.com
Վնասված և չվնասված կուսաթաղանթ…
Comments are closed.