Վոլգոգրադում սպանված տղան մահից առաջ սեռական բռնության է ենթարկվել: Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 2-ին Վոլգոգրադում 10-ամյա տղան դպրոցական տողանից հետո զբոսնելու էր գնացել եւ կորել: Նրա մարմինը գտել էին տնից ոչ հեռու՝ կիսակառույց ավտոտնակի նկուղում: Տղան գանգային վնասվածք ուներ:

Դպրոցական տողանից հետո կորած աշակերտին մահացած են գտել

Սպանության կասկածանքով հետախուզվում էր 17-ամյա Անդրեյ Մալիշկոն: Կասկածյալին բռնել են  Վոլգոգրադից 200 կմ հեռու՝ ոտքով գնալիս եւ ոստիկանական անցակետերը շրջանցելիս:

Սպանության շարժառիթներն առայժմ անհայտ են:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ փորձագետները պարզել են, որ տղայի գլխին ինն անգամ հարվածել են: Բացի այդ, մասնագետները եզրակացրել են, որ երեխան սեռական բռնության է ենթարկվել կասկածյալի կողմից:


News.am