Վտանգավոր խալերի նշանները.
– անհամաչափություն
– խալի եզրային փոփոխություններ
– գույնի անհամասեռություն, կամ գույնի փոփոխություն
– 5-6 մմ-ից մեծ խալեր, հատկապես խալերի մեծացում
– բորբոքային փոփոխություններ խալի վրա կամ նրա շուրջ :
Եթե առկա է այս նշաններից նույնիսկ մեկը, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
”Վտանգավոր” խալը ավելի լավ է հեռացնել, սա կարելի է անել լազերի օգնությամբ: Լազերի ստեղծած բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ խալը շերտ առ շերտ ”գոլորշիանում” է: Միջոցառումն իրականացվում է ամբուլատոր, տեղային անզգայացման պայմաններում:
Աղբյուրը՝ Doctors.am