Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտին, որ կլինի մոտ 30-35 տարեկան կին, 1-03 ծառայության շտապօգնության բրիգադան և վարոդին, ում ինքնազգացողությունը նունպես վատացել էր, տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ շտապօգնության ժամանումը, վրաերթի ենթարկված կնոջն ու վարորդին օգնություն էին ցուցաբերում քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրանց կանչով դեպքի վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաեթի ենթարկվածի ինքնությունը։
shamshyan.com