Անմիջապես այն բանից հետո, երբ Միխայիլ Սահակաշվիլին դարձավ Վրաստանի արդեն նախկին նախագահ, վրացական լրատվամիջոցների էջերում նրա վերաբերյալ սկանդալային սեքսուալ պատմություններ հայտնվեցին: Հայտնի «Շաբաթվա քրոնիկա» շաբաթաթերթը հրապարակել է նյութեր՝ վկայակոչելով « նախագահական աշխատակազմի բացահայտվել չցանկացող նախկին ծառայողին»:

Պարբերականը հրապարակում է տեղեկություններ, որոնք նախկինում հասարակության դատին չէին ներկայացվել, սակայն հիշեցնում էր մամուլում նախկինում հայտնված պատմությունների մասին՝ վրացի բարձրաստիճան պաշտոնյաների օրգիաների վերաբերյալ: Մասնավորապես, «Շաբաթվա քրոնիկան» հավաստիացնում է, որ նախկին իշխանությունները հատուկ հաշիվ ունեին, որն օգտագործվում էր Սահակաշվիլիի ու նրա հավատարիմ շրջապատի զվարճանքների համար: Միջոցները ստացվում էին ճնշման ներքո գտնվող գործարարներից: Վերահսկողությունն իբր իրականացնում էր այժմ կալանավորված նախկին վարչապետ Իվանե Մերաբիշվիլին:

Այսպես, 2008թ.-ի նոյեմբերին այս մուտքերի շնորհիվ վճարվեց «Միսս Ուկրաինա» մրցույթի երկու մասնակիցների ժամանումը Թբիլիսի, որոնց հրավիրել է երկրի այն ժամանակների առաջնորդը: 2009թ.-ի սեպտեմբերին Սահակաշվիլին Թբիլիսիի գործող քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի եւ այժմ կալանքի տակ գտնվող ՆԳՆ նախկին նախարար Բաչանա Ախալայայի հետ զվարճանում էր Լոնդոնում: Ինտիմ ծառայությունների արժեքն, ըստ թերթի աղբյուրի հայտնած տեղեկությունների, կազմել է 10 հազար եվրո: Վճարումներն իրականացնում էին վարչակազմում հատուկ ընդգրկված աշխատակիցներ, որոնք նույնպես պատվիրակության մաս էին կազմում, հաղորդում է «Իզվեստիա»-ն:

Անցյալ տարի հունվարին վրացական պատվիրակությունը Սահակաշվիլիի գլխավորությամբ այցելել էր Վաշինգթոն ու իբր Mandarin Oriental հյուրանոց են կանչել նվազագույնը 10 մարմնավաճառի, ինչի վկա են դարձել իտալացի խորհրդարանականները: Սակայն ամենաաղմկահարույց սկանդալը 2010թ.-ի նոյեմբերին ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում էր: Պորտուգալական լրատվամիջոցների համաձայն՝ բյուջեի հաշվին Tiara Park Atlantic հյուրանոց էին հրավիրել 80 մարմնավաճառի: Օրգիան ընդհատել էր անձամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով նույնպես նույն հյուրանոցում էր: Հենց նրա բողոքի հիման վրա էին ոստիկանություն կանչել: Չնայած դրան՝ Վրաստանի ԱԳՆ-ն այն ժամանակ վստահեցնում էր, որ ոչ մի սկանդալ էլ չի եղել:

2013թ.-ի ամանորը Սահակաշվիլին մերձավոր շրջապատի հետ դիմավորել է ԱՄԷ-ում, ինչի համար ծախսվել էր 145 հազար դոլար: Իսկ հետո Թբիլիսիի քաղաքապետն Ավստրիայում նիհարելու կուրս անցավ՝ 70 հազար դոլար արժողությամբ:

Ամբողջական ծախսեր են իրականացվել նախագահի ընտանիքի, նրա հյուրերի, ընկերների, պաշտոնյաների համար, ձեռք են բերվել թանկարժեք նվերներ, հավաստիացնում էր Իմերլիշվիլին: Օրինակ, Իմերլիշվիլիի խոսքով ոսկե զարդեր էին նվիրել ռուս լրագրողուհի Քսենիա Սոկոլովային, ով նախկինում հարցազրույց էր վերցրել Սահակաշվիլիից: Թե որքան միջոց է ծախվել պետական բյուջեից, հայտնի չէ: Իբր թանկարժեք նվերներ Սահակաշվիլուց ստացել է նաեւ ուկրանացի երգչուհի Իվանա Մելայը:


Աղբյուր՝ news.am