Դժվար ապրուստ հեռուստասերիալից Էվայի դերակատարն իր դերի պատճառով արժանացել է այնպիսի խոսքերի, որոնցից հրապարակման ենթակա են, օրինակ` գռեհիկը, անդաստիարակն ու անբարոյականը: Իր հասցեին հնչող քննադատությունների, բաց տեսարաններում նկարահանվելու, տղաների հետ հարաբերությունների, արտաքին տեսքի, սեքսուալության եւ այլ թեմաներով.
Ի՞նչ կապ ունի իմ դաստիարակությունն ու բարոյականությունը մարմնավորածս կերպարի հետ.
Մեր իրականության մեջ չկա հորինված կերպար հասկացությունը: Այստեղ քեզ հիանալի անձնավորություն են համարում միայն այն դեպքում, եթե մարմնավորածդ կերպարը դրական է: Ինչ ասես, որ չեմ լսել ուղղված Էվայի եւ միեւնույն ժամանակ էլ իմ հասցեին` էլ գռեհիկ, էլ անբարոյական, էլ անդաստիարակ: Չեմ հասկանում` ինչ կապ ունի իմ ստացած դաստիարակությունն ու բարոյականությունս իմ մարմնավորած կերպարի հետ:
Երբեք չեմ նկարահանվի բաց տեսարաններում.
Շատ եմ սիրում աշխատանքս, բայց ոչինչ ինձ չի ստիպի անտեսել սկզբունքներս: Ասում են` երբեք մի ասա` երբեք, բայց ես երբեք չեմ նկարահանվի բաց տեսարաններում: Դա ինձ հաստատ պետք չէ, անգամ եթե վարձատրությունը շատ բարձր լինի: Իմ բուռն երեւակայությունը նույնիսկ թույլ չի տալիս պատկերացնել ինձ նման տեսարաններում:
Ինձ սիրուն չեմ համարում.
Ինձ կյանքում սիրուն չեմ համարել: Ինչ-որ տեղ կեղծավոր եմ համարում գեղեցկությանս գովաբանությունները, կարծում եմ` ավելի անկեղծ են խաղացածս դերին վերաբերող մեկնաբանությունները: Հմայիչ եմ, խնամված, գուցե սեքսուալ, բայց հաստատ ոչ գեղեցիկ:
BRAVO.am