Կախվածությունը կարող է հանգեցնել դեպրեսիվ վիճակի, հոգեկան լուրջ խանգարումների: Սերն ու կապվածությունը որևէ ընդհանուր բան չունեն: Սիրելիս մարդիկ ասես թիթեռի պես թռվռում են, իսկ կապվածությունը բերում է մեկ մարդու տրամադրությունից, մտքերից ու ցանկություններից կախված լինելու վիճակի: Սա անդեմության տանող պրոցես է, իսկ դա կործանարար է:
Նման վիճակում առավել հաճախ հայտնվում են մարդիկ, ովքեր չափից դուրս թույլ են ու անպաշտպան և փնտրում են պաշտպանություն ու հովանավորություն հակառակ սեռի մեջ:
Իհարկե, ակնհայտ է, որ սիրային կախվածության ավելի շատ հակված են կանայք, քանի որ տղամարդիկ, մեկ անգամ հայտնվելով նման վիճակում, սովորաբար երբեք երկրորդ անգամ սխալը չեն կրկնում: Նրանք, իհարկե, էլի են սիրահարվում, բայց եթե անգամ բանը հասնում է ամուսնության, կնոջը պահում են պարզված ձեռքի հեռավորության վրա ու չեն թողնում իրենց հոգին թափանցել:
Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս խուսափել սիրային կախվածությունից: Միանգամից տրամադրվեք, որ սա ջանադիր աշխատանք է, և կախվածությունից դուրս գալու համար Ձեզնից բավական ժամանակ կպահանջվի: Այս հարցը այնքան ինդիվիդուալ է, որ, եթե շատ կոպիտ ձևակերպենք, ապա Ձեզ միայն ինքներդ կարող եք օգնել: Եթե կռահում եք, որ լճանում եք սիրային կախվածության մեջ, անմիջապես դիմեք հոգեբանի: Դա առաջին քայլն է:
Իսկ կախվածությունից խուսափելու համար կան մի քանի գործնական խորհուրդներ: Մի իդեալականացրեք տղամարդկանց: Եթե նա Ձեզ մոտ սկսի Աստծու հետ նույնացվել, հիշեք, որ հասարակ մարդ է, ինչպես բոլորս. կարող է չսափրվել կամ հայհոյել:
Միշտ մտածեք, որ նա միակը չէ աշխարհում և երբեք մի զրկեք Ձեզ այն մտքից, որ Ձեր կյանքն առանց նրա հնարավոր է: Զբաղվեք Ձեզնով: Զարգացեք անընդհատ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ազատ ժամանակ չունենալը կազատի կախվածություն առաջացնող մտքերից:
Եվ, իհարկե, կախվածությունից դուրս գալու իդեալական տարբերակ է նոր զուգընկեր գտնելը՝ պայմանով, որ նախորդ սխալները նրա հետ հարաբերություններում չեք կրկնի:
erkusov.com,